Բավ է պառակտվել
11-04-2014 13:37

Գազի արտանետման հետևանքով 7 հանքափոր է զոհվել

Ուկրաինական Դոնեցկում Սկոչինսկիի անվան հանքահորում գազի արտանետման արդյունում 7 հանքափոր է զոհվել:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան 6:20-ին: Մոտ 1 300 մետր խորության վրա 52 մարդ է աշխատել, հաղորդում է «Օստրով»-ը՝ վկայակոչելով Դոնեցկի մարզի դատախազության մամուլի ծառայությունը: Վթարի վայրում մահացու նվասվածքներ է ստացել յոթ մարդ, իսկ մեկ հանքափորի հիվանդանոց են տեղափոխել: Ներկայումս փրկարարները շարունակում են իրենց աշխատանքը: Հանքահորում աշխատանքները դադարեցվել են: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Վթարի պատճառները հետաքննելու համար ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ: