Բավ է պառակտվել
26-07-2014 08:21

Անցած 18 օրվա ընթացքում Գազայի հատվածում 846 պաղեստինցի և 37 իսրայելցի է զոհվել

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի իրականացրած գործողության 18 օրվա ընթացքում 846 պաղեստինցի և 37 իսրայելցի է զոհվել: Պաղեստինյան բժշկական աղբյուրների տեղեկացմամբ, երեկ վաղ առավոտյան Գազայի հատվածում իսրայելական օդային, ծովային եւ ցամաքային հարձակումների արդյունքում 41 պաղեստինցի է սպանվել: Հուլիսի 8-ից, երբ մեկնարկեց «Պաշտպանության սահման» ռազմարշավը, ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հենակետերի ուղղությամբ իսրայելական հարձակումների զոհ է դարձել 838 մարդ, շուրջ 5 հազար հոգի վիրավոր է: Ռազմական գործողության դեմ բողոքի ակցիայի ընթացքում Հորդանան գետի Արեւմտյան ափին վերջին մեկ օրվա ընթացքում 6 պաղեստինցի է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: