Բավ է պառակտվել
30-07-2014 09:51

20 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում ՄԱԿ-ի դպրոցի հրթիռակոծության արդյունքում (տեսանյութ)

Газета.Ру-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին փոխանցում է, որ Իսրայելական զինված ուժերի կողմից Գազայի հատվածի հյուսիսային շրջանում դպրոցի հրթիռակոծության արդյունքում 20 պաղեստինցի է զոհվել: ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով, հրթիռներն արձակվել են պաղեստինյան փախստականների օգնության և կազմակերպչական հարցերի ՄԱԿ-ի Մերձավորարեւելյան գործակալության դպրոցի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել Ջաբալիա քաղաքում: