Բավ է պառակտվել
22-07-2014 16:22

Գազայում զոհվածների թիվը անցնում է 600-ի շեմը (տեսանյութ)

«Պաշտպանության սահման» գործողության ընթացքում զոհվածների թիվը անցնում է  600-ի շեմը: Պաղեստինյան աղբյուրների տվյալներով, անցյալ գիշեր հրթիռակոծությունների հարձակումների զոհ է դարձել 12 պաղեստինցի, 55 մարդ վիրավոր է: Այսպիսով, Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 580-ը, իսկ զոհված իսրայելական զինծառայողների թիվը, ըստ պաշտպանության նախարարության, 27-ն է: Մեկ զինվոր համարվում է անհետ կորած. 2 օր առաջ նրա զրամեքենան Գազայի հատվածի սահմանին խփվել է:

Միաժամանակ, չեն դադարում Իսրայելի տարածքի հրթիռակոծությունները: Այս գիշեր ու առավոտյան զինյալները հրթիռներ են արձակել Բաեր-Շեւայի եւ Աշդոդի ուղղությամբ: Euronews-ի փոխանցմամբ, հրթիռների մեծ մասը կործանել են «Երկաթե գմբեթ»-ով: Առավոտյան պաղեստինյան կողմից հաղորդագրություն է ստացվել հնարավոր հինգժամյա մարդասիրական զինադադարի մասին, որին, իբր, երկու կողմն էլ համաձայնել է: Սակայն իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ, հրեական պետությունն առայժմ այդ տարբերակը չի դիտարկում: Հորդանան գետի Արևմտյան ափին ամեն օր ՀԱՄԱՍ-ին աջակցող ցույցեր են անցկացվում: