Բավ է պառակտվել
23-07-2014 10:35

Գազայի հատվածում 90 հրթիռ է արձակվել

Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից մեկ օրում ավելի քան 90 հրթիռ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հղումով:

«Արձակված հրթիռներից 70-ը պայթել են հրեական պետության տարածքում, մեկը պայթել է Աշդոդ քաղաքի դպրոցի բակում»,-տեղեկացրել են նախարարությունից:

Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է որսալ հրթիռներից 18-ը, իսկ մի քանիսը պայթել են հենց Գազայի հատվածում՝ չհատելով դրա սահմանը: