Բավ է պառակտվել
21-07-2014 08:24

Գազայի հատվածում հասցված ավիահարվածների հետևանքով 87 մարդ է զոհվել

Նախօրեին Գազայի հատվածում հասցված ավիահարվածների հետևանքով 87 մարդ է զոհվել, հայտնում է  Al Arabiya-ն: Այսպիսով, ռազմական գործողության սկզբից ի վեր զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը: Նրանց թվում 112 երեխա, 41 կին և 25 ծեր կան: Կիրակի ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին հուլիսի 7-ին սկսված «Անպարտելի ժայռ» կոչվող ռազմական գործողությունների ցամաքային փուլը ընդլայնելու մասին: «ՀԱՄԱՍ» շարժման դեմ ուղղված գործողությունների նպատակն է դադարեցնել գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացվող հրթիռակոծությունը: