Բավ է պառակտվել
22-04-2014 14:03

«Մենք ինքներս էլ ենք կեղծում մեր մշակույթը».Կ. Վարդանյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլի ընթացքում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանն ասաց, որ այսօրերին մշակութային կամ անարյուն ցեղասպանությունը խնդիր է, որը ծառացած է բոլոր ժողովուրդների, հատկապես փոքրաթիվ ժողովուրդ ունեցող ազգերի առաջ: Գլոբալիզացիան աղետ է, խնդիր ինքնուրույն մշակույթ ունեցող բոլոր ժողովուրդների համար: «Ենթադրվում էր, որ աշխարհը կհակազդի այդ վարդապետությանը, սակայն միայն Իրանը հանդես եկավ հակազդող գաղափարախոսությամբ, որ յուրաքանչյուր մշակույթ իրավունք ունի զարգանալ, տարածվել, մինչդեռ գլոբալիզացիայի հիմքում ընկած է այն գաղափարախոսությունը, որ աշխարհի բոլոր արհավիրքների, պատերազմների, ցեղասպանության պատճառը մշակույթների տարբերությունն է»,- ասաց մտավորականը: Վերջինս միայն մեկ մխիթարանք մատատնշեց՝ Գարեգին Նժդեհի ցեղակրոն վարդապետությունը: Սակայն, ըստ բանախոսի, այն հնարավոր չեղավ հանրայնացնել, դարձնել մի ամբողջ ժողովրդի գաղափարախոսություն: Ասուլիսին հրավիրված «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ ընդգծեց, ասելով, որ, մշակույթները չեն կարող պատերազմների պատճառ դառնալ, քանի որ մշակույթ ունեցող ազգն ուրիշներինը ոչնչացնելու մոլուցք չի ունենում:
«Ասեմ ավելին, ազգերը լինում են արարող և ավիրող: Արարող ազգը, անհատը չի ձգտում ուրիշինը խլել: Այն ազգերը, որոնք ի զորու չեն ստեղծելու ու տեսնում են, որ մարդիկ թեքվում են դեպի, օրինակ, Բախ, Հենեգել, իսկ իրենք մնում են սահմաններից դուրս, սկսում են ծրագրեր մշակել՝ ոչնչացնելով բարձրարժեք երևույթները»,- ասաց Գ. Գինոսյանը:
Կ. Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ մենք ինքներս էլ ենք կեղծում մեր մշակույթը:
«Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավարն էլ ընդգծեց աելով. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտատարում եմ , որ Հայաստանում գոյություն ունի մշակութային ինտերվենցիա, որը ցեղասպանության հիմքն է. տեղի է ունենում հայկական մշակույթի բռնազավթում: Թուրքիան, Ադրբեջանը մեզ տնտեսապես շրջափակել են, ու պետք է տգետ լինել, որ չենթադրել, որ նրանք ֆինանսական ներդրումներ են անում հայկական մշակույթը ոչնչացման համար: Անհականալի մշակույթ կրող երիտասարդներն ասպարեզում ավելի տեղ ունեն, քան Կոմիտասն ու այլ մեծեր:Պետությունը չի ֆինանսավորում մշակույթի ոլորոտը, բայց չի էլ դիմակայում, որ մշակույթը չսնվի օտար աղբյուրներից»: Եզրափակելով խոսքը Գ. Գինոսյանն ասաց, որ քանի դեռ պետական մոտեցում ու մտահոգություն չկա անհատները չեն կարող ինչ որ բան փոխել. «Ինչքան էլ ես իմ երեխային հայեցի մեծացնեմ ու դասիարակեմ միևնույնն է ինքը համատարած ազգակործան երևույթների է ականատես լինում և դա արդեն եղանակ է փոխում»: