Բավ է պառակտվել
13-09-2014 12:38

Ֆրանսուա Օլանդը կաջակցի իսալամիստների դեմ պայքարին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Իսլամական պետության» զինյալների դեմ ռազմական աջակցությունը ակտիվացնելու պատրաստակամության մասին, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ես եկել եմ Բաղդադ՝ հայտարարելու Իրաքին ռազմական օգնություն ապահովելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին», - ասել է Օլանդը՝ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Ընդ որում, նա չի հստակեցրել օգնության տրամադրելու ծրագրում Ֆրանսիայի մասնակցության բնույթը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահը ժամանել է Իրաք՝ հումանիտար օգնությամբ: