Բավ է պառակտվել
28-01-2014 13:44

Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը. Ֆ. Օլանդ

 Газета.ru հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ թուրքական իշխանություններին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը:
«Նման իրադարձությունները հիշելը միշտ ցավալի է, սակայն պետք է»,-ասել է Օլանդը:
Հայտարարությունը Օլանդն արել է Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցելության առաջին օրը: Նշվում է, որ սա վերջին 22 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցելությունն էր Թուրքիա: