Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահականը:
Այսպիսով Ֆրանսիան դարձել է երկրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից հետո, որը ռազմական ուժ է կիրառում այս իսլամիստների դեմ:
Հունիսին Իրաքի հյուսիսն իր վերահսկողության տակ առած խմբավորումը հիմնականում առաջխաղացում է գրանցում. այժմ նրա վերահսկողության տակ են նաև Սիրիայի հյուսիսային շրջանները:
Բավ է պառակտվել