02-09-2014 09:52

Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան զենքի մատակարարման պայմանագիր կկնքեն

Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան կկնքեն 3 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր՝ Լիբանանին զենք մատակարարելու համար: Փարիզում երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Սաուդյան արքայազն Սալման իբն Աբդել Ազիզը քննարկել են գործարքի մանրամասները՝ հաղորդում է France-Presse գործակալությունը:

Համաձայնությունը ձեռք է բերվել, չեն բավարարում միայն մի քանի տեխնիկական մանրուքներ՝ այն ստորագրելու համար: Պայմանագիրը այսօր չի ստորագրվի, բայց այն վերջնական փուլում է:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, գործարքի արժեքը կազմում է 3 մլրդ դոլար: Դեռ հայտնի չէ, թե սպառազինության ինչ տեսակներ են ծրագրում մատակարարել Լիբանանին:

Անձամբ Օլանդը չի խոսել հավանական գործարքի մասին, սակայն հասկացնել է տվել, որ Փարիզն ու Էր-Ռիյադը մտադիր են լուրջ օգնություն հատկացնել Բեյրութին, որի անվտանգությունը Սիրիայում և Իրաքում իսլամիստների ուժեղացման պատճառով սպառնալիքի տակ է: