Բավ է պառակտվել
01-04-2014 19:54

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության պարտությունից հետո որոշում է կայացրել փոփոխություններ կատարել կառավարությունում ու նոր կառավարության կազմավորումը վստահել է 51-ամյա Վալսին, որը մինչ այժմ զբաղեցնում էր ՆԳՆախարարի պաշտոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նոր վարչապետի պաշտոնի ստանձնումը տեղի է ունեցել Մատինյոնյան պալատում: Սպասվում է, որ նոր կառավարության կազմը կհայտարարվի վաղն առավոտյան, իսկ կառավարության առաջին նիստը տեղի կունենա հինգշաբթի: