Բավ է պառակտվել
23-09-2014 11:10

Ֆրանսիայի արտգործնախարարի հավաստմամբ՝ Ֆրանսիան շարունակելու է պայքարել իսլամիստների դեմ

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, թե իր հայրենակցի պատանդ ընկնելու փաստը չի դադարեցնի «Իսլամական պետության» դեմ դաշինքում ֆրանսիացիների մասնակցությունը, հայտնում է Reuters-ը:
«Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ՝ պատանդներին ազատելու համար», — նշել է գերատեսչության ղեկավարը: «Բայց ահաբեկիչները չեն փոխի Ֆրանսիայի դիրքորոշումը», փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզը հաստատել է Ալժիրում առեւանգված ֆրանսիացու մասնակցությամբ տեսագրության իսկությունը:
Տեսագրությունում երեւում է, թե ԻՊ գրոհայինների կողմից կապկպված ֆրանսիացին ինչպես է խնդրում նախագահ Ֆրանսուա Օլանդին չմասնակցել Իրաքում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությանը: