Բավ է պառակտվել
25-12-2013 09:39

Ֆրանսիայում փոթորիկի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Ֆրանսիայի հյուսիս-արևելքում «Դիրք» անունով փոթորիկի հետևանքով ջրի տակ է մնացել Մորլե նավահանգստային քաղաքը: 240 հազար շինություններ մնացել են առանց էլեկտրականության: Այդ տարածաշրջանում տապալվել են ծառեր, վնասվել էլեկտրահաղորդման գծեր, վնասվել շենքերի տանիքներ: Ջրի մակարդակը քաղաքի կենտրոնական փողոցներում հասել է 1,4 մետրի: Քաղաքի պատմական հատվածում 25 ք/կմ տարածքով ջրի տակ են մնացել մեքենաներ, խանութներ և սուպերմարկետներ: Կաթվածահար է եղել գնացքների երթևեկությունը: Փոթորկը խլել է մեկ մարդու կյանք: