Բավ է պառակտվել
02-05-2015 08:30

Ֆրանսիայում հայտնաբերվել է լուսանկար, որում Վան Գոգը և Գոգենը միասին են

Ֆրանսիայում հազվագյուտ լուսանկար է հայտնաբերվել, որտեղ միասին պատկերված են Վինսենթ Վան Գոգը և Պոլ Գոգենը: Այս կարծիքը  պնդում է ֆրանսիացի փորձագետ Սերժ Պլանտյուրոնը: Ավելի վաղ համարվում էր, որ Վան Գոգի լուսանկարներից քիչ են պահպանվել, ընդամենը մեկ-երկու հատ: Լուսանկարը Պլանտյուրոյի մոտ փորձաքննության է բերել մի կին հավաքորդ։ Անցած տարի Պլանտյուրոն հայտնի էր դարձել նրանով, որ հայտնաբերել էր ֆրանսիացի պոետ և լրագրող Շառլ Բոդլերի լուսանկարը։ Ներկայումս հայտնաբերված լուսանկարում պատկերված է վեց մարդ, որոնցից մեկը Գոգենն է: Փորձագետը նրան անմիջապես հայտնաբերել է: Ուշադիր զննելով՝ փորձագետը նկատել է մի մարդու, ով բավականին նման է եղել Վան Գոգին։ Նկարում Վան Գոգն ու Գոգենը նստած են սեղանի շուրջ: Փորձագետը նրանց հետ սեղանի շուրջ նստած մարդկանց մեջ նկատել է նաև նաև մեկ այլ հայտնի նկարիչ Էմիլ Բեռնարին, ինչպես նաև նկարիչ Ֆելիքս Արման Ժոբե Դյուվալին։ Բացառիկ լուսանկարն արդեն վաճառքի է դրվել աճուրդում, որը կանցկացվի Բրյուսելում հունիսի 19-ին՝ բելգիական ընկերության «Ռոմանտիկ հոգեվարքի» կողմից: Սպասվում է, որ 88-119 մմ չափի լուսանկարը կվաճառվի 120-150.000 դոլարով։