Բավ է պառակտվել
30-08-2016 10:59

Ֆրանսիան պահանջում Է դադարեցնել բանակցությունները TTIP-ի շուրջ

Ֆրանսիան Գերմանիայից անմիջապես հետո հանդես Է եկել Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջև ազատ առեւտրի շուրջ բանակցությունները դադարեցնելու օգտին: Այդ մասին, օգոստոսի 30-ին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից արտաքին առեւտրի պետքարտուղար Մատիաս Ֆեկլը:

«Ֆրանսիան պահանջում Է դադարեցնել բանակցությունները TAFTA-ի (Ազատ առեւտրի անդրատլանտյան գոտի) և TTIP-ի (Անդրատլանտյան գործընկերություն առևտրի և ներդրումների բնագավառում) շուրջը»,- գրել Է պետքարտուղարն իր Twitter-ում:

Նախօրեին Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել Էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ առեւտրի գոտու շուրջն ընթացող բանակցությունների ձախողման մասին:

Առեւտրի և ներդրումների բնագավառում անդրատլանտյան գործընկերության շուրջ բանակցությունները նպատակամղված են ազատ առեւտրի՝ մարդկության պատմության մեջ խոշորագույն տարածքի ստեղծմանը, որը կներառի մոլորակի երկու գլխավոր տնտեսական կենտրոնները՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

Բանակցությունները դժվար են ընթանում Ամերիկայի և Եվրոպայի սոցիալ-տնտեսական մոդելների եւ գործարար ավանդույթների Էական տարբերության պատճառով: ԵՄ-ում դրանց դեմ հանդես են գալիս ազդեցիկ խմբեր, որոնք կարծում են, որ TTIP-ի ստեղծումը կքայքայի զարգացման «եվրոպական սոցիալական մոդելը» և բացասաբար կանդրադառնա քաղաքացիների աշխատանաքային իրավունքների վրա: