Բավ է պառակտվել
15-07-2016 12:48

Ֆրանսիան ազգային սուգ է հայտարարել

Ֆրանսիան եռօրյա ազգային սուգ է հայտարարում Նիսում ահաբեկչական գործողության հետ կապված: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտնել է, որ հուլիսի 16-ին, 17-ին եւ 18-ին պետական դրոշները երկրի պետհաստատություններում խոնարհված կլինեն երկրի հարավում տեղի ունեցած ողբերգության հետ կապված: Նա նշել է, որ երկիրը պատերազմական վիճակում է: «Մենք պետք է սովորենք ապրել ահաբեկչության հետ», - նշել է ֆրանսիական կառավարության ղեկավարը: Նա նաեւ հայտնել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը կքննարկի մոտակա չորեքշաբթի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:

Նշենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում ահաբեկչական գործողության հետեւանքով 84 մարդ զոհվել է, 18-ը կրիտիկական վիճակում է: Վարորդը բեռնատարով խոյահարել է ամբոխին Բաստիլի օրվան նվիրված հրավառության պահին: Ընդ որում բեռնատարն ընթացել է գրեթե 2 կմ արագությամբ, ջանալով հնարավորինս շատ մարդ ճզմել: