Բավ է պառակտվել
16-11-2015 09:28

Ֆրանսիական օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի՝ ահաբեկիչների վերապատրաստման կենտրոնները

Ֆրանսիական օդուժը զանգվածային ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորմանը Սիրիայի Էր-Ռաքքա քաղաքում: Այս մասին ասվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Նախարարության տվյալներով` ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի հրամանատարական կետը և ուսուցման ճամբարը: Հրամանատարական կետն ԻՊ-ի կողմից օգտագործվում էր նաև որպես զինապահեստ և ջիհադականների վերապատրաստման կենտրոն: Երկրորդ թիրախը ծառայում էր որպես ահաբեկիչների պատրաստման կենտրոն: Ռազմական գործողությանը 10 կործանիչ է մասնակցել, որոնք 20 ռումբ են նետել ԻՊ-ի դիրքերին: