Բավ է պառակտվել
18-05-2015 08:52

Հռոմի Պապը և Պաղեստինի առաջնորդը բանակցություններ են անցկացրել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ նրան խաղաղության հրեշտակ անվանեց: Կաթոլիկ աշխարհի առաջնորդը նվիրեց նրան  հրեշտակի պատկերով մեդալիոն և պարզաբանեց. «Դա տեղին է, քանի որ դուք խաղաղության հրեշտակ եք»:  Դրանից առաջ կողմերը քսան րոպե տևողությամբ բանակցություններ անցկացրեցին: Մի քանի օր առաջ Վատիկանը փաստացի ճանաչեց Պաղեստինը որպես պետություն: Պաղեստինի հետ կնքած պայմանագրում Վատիկանը ճանաչում է Պաղեստինը որպես պետություն և հանդես գալիս Իսրայելի հետ հակամարտությունը լուծելու օգտին: Թել Ավիվը հիասթափված է այդ երկկողմանի փաստաթղթի կապակցությամբ: Աբբասը ժամանել է Վատիկան XIX-րդ դարի  երկու պաղեստինցի միանձնուհիների սրբադասման արարողությանը մասնակցելու նպատակով, որը տեղի է ունեցել մայիսի 17-ին: