Բավ է պառակտվել
14-11-2015 02:48

Ֆրանսիան հայտարարել է արտակարգ դրություն, եւ փակել է սահմանը

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, որոնց հետևանքով կան տասնյակ զոհեր` Ֆրանսիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել և փակել երկրի սահմանները: Երկրի նախագահը Ֆրանսուա Օլանդը հայտնել է անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու մասին: Նա նշել է, որ նիստի ժամանակ 2 որոշում կընդունվի՝ երկրում արտակարգ իրադրության ռեժիմի սահմանումն ու սահմանների փակումը: Հեռուստաուղերձի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ երկրի մայրաքաղաքում կփակվեն որոշ օբյեկտներ, հնարավոր է կանգնեցվի տրանսպորտը, խուզարկումներ կկատարվեն ամբողջ մայրաքաղաքային տարածաշրջանում:
«Մենք նաեւ պետք է համոզվեք, որ ոչ ոք չի կարող հասնել (երկրի տարածք), որեւէ ահաբեկչական գործողություն իրականացելու նպատակով, ինչպես նաև այդպիսի հանցանք գործողները չկարողանան հեռանալ», - ասել է նա: Նա նշել է, որ կառավարությունը պետք է մոբիլիզացնի բոլոր ուժերը, այդ թվում նաեւ ավելացնի ռազմական ներկայությունը ահաբեկիչներին չեզոքացնելու եւ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար: