Բավ է պառակտվել
12-12-2013 13:35

Ռիո դե Ժանեյրոյում հեղեղումների պատճառով տարհանվել է 2000 ընտանիք

Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում հեղեղումների պատճառով տարհանվել է 2000-ից ավելի ընտանիք, հայտնում է Взгляд-ը: 

Ջրի տակ են անցել Ռիոյի որոշ կենտրոնական փողոցներ, ինչի հետևանքով դադարեցվել է տրանսպորտի շարժը:

Ոստիկանությունը կոչ է արել դուրս չգալ տներից:

10 ժամվա ընթացքում Ռիոյում տեղացել է ամսական տեղումների ողջ նորման։ Ըստ օդերևութաբանների` տեղումները կշարունակվեն մինչև կիրակի։