Բավ է պառակտվել
29-11-2016 11:33

Հվ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչը չեղարկվել է Կոլումբիայում ավիավթարի պատճառով

Ֆուտբոլի Հարավամերիկյան կոնֆեդերացիան (CONMEBOL) չեղարկել է Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկության (Copa Sudamericana) եզրակափիչ խաղը բրազիլական «Շապեկոենսեի» եւ կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալի» միջեւ:

Որոշումն ընդունվել է օդանավի վթարի պատճառով, որով «Շապեկոենսեի» ֆուտբոլիստները ուղեւորվում էին Կոլումբիա։ 

Ավիավթարից փրկվածներից մեկը  ֆուտբոլիստ Ալան Ռուշելն է: Ընդհանուր առմամբ, ըստ ճշտված տվյալների, վթարի վայրում վեց փրկվածներ են հայտնաբերվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Gisher.news -ն, Բոլիվիայից Մեդելյինի մեկնող օդանավը վառելիքի պակասի հետեւանքով վթարի էր ենթարկվել Ռիոնեգրոյի մոտակայքում նոյեմբերի 28-ի երեկոյան (Երեւանի ժամանակով նոյեմբերի 29 առավոտյան)։ Օդանավի հրամանատարն այդ մասին հայտնել էր դիսպետչերին, օդանավին վայրէջքի թույլտվություն էին տվել, սակայն այն չէր կարողացել հասնել նշանակության վայր։

Վերջին տվյալներով՝ կործանված օդանավում 81 մարդ է եղել. 72 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: Օդանավում են եղել նաեւ «Շապեկոենսե» թիմի 27 ֆուտբոլիստներ եւ լրագրողներ: