Բավ է պառակտվել
16-09-2014 08:38

Ավելի քան 12 հազար է մարդ տրհանվել Ֆիլիպիններում՝ Մայոն հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով

Այսօր Ֆիլիպիններում տարհանվել է ավելի քան 12 հազար մարդ՝ կենտրոնական Բիքոլ շրջանում երկրի ամենաակտիվ Մայոն հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով, գրում է ITAR-TASS-ը: Նշվում է, որ հրաբխագիտության և սեյսմոլոգիայի Ֆիլիպինյան ինստիտուտը այդ շրջանում վտանգավորության աստիճանը երկրորդից բարձրացրել է երրորդի: Փորձագետների կարծիքով՝ ժայթքումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին: Նահանգապետ Ջոյի Սալսեդայի խոսքերով՝ հապշտապ կարգով տարհանվել են հրաբխից 6-8 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերի բնակիչները: Նրանք 3 ամիս կապրեն ժամանակավոր կացարաններում: Եթե սկսվի ժայթքումը, ավելի անվտանգ շրջաններ կտեղափոխվեն հրաբխի խառնարանից հարավ-արևելք գտնվող մի շարք շրջանների բնակիչներ: