Բավ է պառակտվել
20-09-2014 11:31

5 մարդ է զոհվել Ֆիլիպիններում փոթորիկի պատճառով ( տեսանյութ)

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում արեւադարձային «Ֆոն-վոն» ալեկոծության պատճառով առաջացած տեղատարափ անձրեւների հետեւանքով 5 մարդ է զոհվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Մոտ 200 հազար մարդ տարհանվել է: Ընդհանուր առմամբ, տարերային աղետի հետեւանքով 700 հազար մարդ է տուժել: «Ֆոն-վոնը» ընդգրկել է Մանիլայի միանգամից մի քնանի շրջաններ: Քաղաքի ղեկավարության որոշմամբ`փակվել են պետական, ինչպես նաեւ բոլոր ուսումնական հաստատություններ: Բացի այդ, հայտնի է դարձել, որ տարերային աղետի հետևանքով Մարիկինա քաղաքից մոտ 7000 բնակիչ է տարհանվել: