Բավ է պառակտվել
30-04-2014 10:48

Ֆիլիպիններում ծայրահեղականների բախումների արդյունքում մարդիկ են զոհվում

Ֆիլիպինների հարավում 15 մարդ է զոհվել բանակի եւ ծայրահեղական ՛՛Աբու Սայաֆ՛՛ խմբավորման գրոհայինների միջեւ դաժան բախումների հետեւանքով, հայտնում է The Associated Press-ը՝ վկայակոչելով ռազմական շրջանակների աղբյուրները։

Բախումները սկսվել էին ապրիլի 29-ի ուշ երեկոյան, երբ գրոհայինները փորձել էին հետ գրավել Սուլու նահանգում իրենց վարժանքների կայանը, որն ավելի վաղ խլել էր բանակը։

Զինվորականները կարողացել են հետ մղել հարձակումը՝ ոչնչացնելով 14 գրոհային։ Մինչեւ ապրիլի 30-ի առավոտյան շարունակվող մարտերի հետեւանքով, վիրավորվել է եւս 19 մարդ։

՛՛Ալ Քաիդայի՛՛ հետ կապված ՛՛Աբու Սայաֆ՛՛ կազմակերպությունը հայտնի է մարդկանց առեւանգումներով՝ փրկագին ստանալու նպատակով։ 2004 թ. սկզբին նրա գրոհայինները Ֆիլիպինների պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական գործողություն էին կատարել. պայթեցրել էին շոգենավը։ Զոհ էր դարձել 200 մարդ: