Բավ է պառակտվել
28-07-2014 11:17

Ֆիլիպինյան խմբավորումները խաղաղ բնակիչների վրա են հարձակվել

«Աբու-Սայաֆ» ֆիլիպինյան խմբավորման զինյալները երկրի հարավում հարձակվել են խաղաղ բնակիչներ տեղափոխող երկու միկրոավտոբուսների վրա: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
Հարձակման արդյունքում զինյալները առնվազն 16 խաղաղ բնակիչ են սպանել: Զոհվածների թվում են նաեւ կանայք ու երեխաներ:

Հունիսի վերջին երկրի հարավում ֆիլիպինյան ուժայինները մարտական պատրաստության ռեժիմի են բերվել«Աբու-Սայաֆ» ահաբեկչական սպառնալիքի պատճառով: