Բավ է պառակտվել
16-03-2014 17:05

Ferrari –ն Իսպանիայում զվարճահարմարանքների ունիկալ զբոսայգի կկառուցի

Ferrari ընկերությունը մտադրված է Իսպանիայում 140 միլիոն դոլլար արժողությամբ իր երկորդ թեմատիկ զբոսայգին կառուցել: Աշխարհում արդեն գոյություն ունի այսպիսի անվամամբ զվարճահարմարանքների զբոսայգի:

Այն կոչվում է Ferrari World և գտնվում է Աբու Դաբիում: Վերևից այն բավականին սարսափազդու տեսք ունի, իհարկե, լավ իմաստով: Էլ ինչպե՞ս կարելի է անվանել թռչող սկավառակին նմանվող կառուցվածքը, որը վարէջք է կատարել ուղիղ անապատի սրտում: Այսպիսի «գրասենյկում», հավանաբար, կարող է իր չար գործերը նյութել չորրորդ հազարամյակի դիկտատորներից որևէ մեկը: Այնուամենայնիվ, այդ աշխարհի ամենամեծ թեմատիկ զբոսայգին է: Իսկ իսպանական Ferrari Land-ի արժեքը կկազմի 140 միլիոն դոլլար: Այս գումարը կներդրվի ամենաարագ և բարձր «ուղղահայաց» զվարճահարմարանքների կառուցման համար: Խոսքը «Բիգ Բեների» մասին է, որոնք նախ դանդաղորեն վեր են բարձրանում, այնուհետև սրընթաց իջնում են ներքև: Բացի այդ կկառուցվեն ամերիկյան բլրիկներ, ինչպես նաև 250-համարանոց հինգաստղանի հյուրանոց, ռեստորաններ և նույնիսկ ընկերության մեքենաների սիմուլյատոր:
«Աբու Դաբիում Ferrari World-ի հաջողությունից հետո մենք նմանատիպ զբոսայգիներ կառուցելու շատ առաջարկներ ենք ստացել», - ասել է Ferrari բրենդի զարգացման գծով ավագ փոխնախագահ Անդրեա Պերոնեն:


«Այն փորձառու մասնագետների կողմից ստեղծած չափազանց լուրջ ծրագիր է: Այդ մարդիկ ցանկանում են Ferrari-ի կախարդանքը տեղափոխել նաև Իսպանիա՝ մի երկիր, որտեղ ապրում են մեր երկրպագուները և որը տարեկան այցելում են բազում զբոսաշրջիկներ», - հավելել է նա: