Բավ է պառակտվել
04-02-2014 10:10

Այսօր Facebook-ի ծննդյան օրն է

 Այսօր Facebook-ի ծննդյան օրն է: Տասը տարի առաջ՝ 2004-ի փետրվարի 4-ին Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգը և հանրակացարանի նրա հարևանները նոր սոցիալական ցանց դրեցին շրջանառության մեջ, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Ի սկզբանե կայքը կոչվում էր Thefacebook և մատչելի էր միայն ուսանողներին: Արդեն 2006-ից կայքը բաց է ինտերնետի բոլոր 13 տարին լրացած օգտատերերի համար, ովքեր էլեկտրոնային փոստի հասցե ունեն: Այսօր արդեն Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցում է 1 մլրդ-ը: Ցանցի շնորհիվ Ցուկերբերգը դարձել է պատմության ամենաերիտասարդ միլիարդատերը: