Բավ է պառակտվել
23-05-2014 18:59

ԵԽԽՎ նախագահը Բաքվում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին

Բաքվում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալով՝ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին։

ԵԽԽՎ պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ ԵԽԽՎ նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված «հիշեցրել է Վեհաժողովի հստակ սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ընդգծել, որ Եվրոպայի խորհրդին անդամակցության ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հասնել կոնֆլիկտի լուծմանը՝ միայն խաղաղ միջոցներով»։

«Վեհաժողովը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով»,-ասել է Անն Բրասյորը։

Բրասյորն իր ելույթում նաև ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանում չկա բավարար առաջընթաց՝ կապված դատական համակարգի անկախության և անաչառության, քաղաքական բազմակարծության և կոռուպցիայի դեմ պայքարում։ Խոսքի, հավաքների ազատության ոլորտներում Ադրբեջանոււմ իրավիճակն անգամ վատթարացել է։ Բրասյորը կոչ է արել իշխանություններին՝ այս հարցերին հրատապ լուծում տալ՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում։

Անն Բրասյորն անդրադարձել է նաև Իլգար Մամմեդովն ընդդեմ Ադրբեջանի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից նախօրեին հրապարակված վճռին, որտեղ նշվում էր Իլգար Մամմեդովի ձերբակալումն ու կալանքը կատարվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածների խախտումներով։ Բրասյորը հույս էր հայտնել, որ ՄԻԵԴ վճիռը հիմք կհհանդիսանա Իլգար Մամմեդովին ազատ արձակելու համար։