Բավ է պառակտվել
08-04-2014 10:32

ԵԽԽՎ-ից դուրս գալով ՌԴ-ն մահապատիժը չի վերականգնի

ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունների հնարավոր խզումը իրավունք չի տա վերադառնալ մահապատժին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Արդարադատության նախարարությունում նշել են, որ ՌԴ ՍԴ-ի իրավական դիրքորոշման համաձայն` 1997թ. ապրիլի 16-ից ՌԴ-ում մահապատիժ չի կարող իրագործվել: Ավելի վաղ սենատոր Իգոր Մորոզովը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը լքի ԵԽԽՎ-ն, ապա ազատվելու է բոլոր պայմանավորվածություններից, այդ թվում նաեւ մահապատժից հրաժարվելուց: Հիշեցնեք, որ ապրիլի 10-ին ԵԽԽՎ-ն դիտարկելու է ՌԴ պատվիրակության լիազորությունների վերաբերյալ հարցը: