Բավ է պառակտվել
09-05-2014 10:32

Առաջիկա հինգ տարում Ուկրաինան կամ Եվրոպական այլ երկիր չի կարող մտնել ԵՄ. ԵԽ ղեկավարի թեկնածու

Եվրախորհրդարանի ղեկավարի հիմնական թեկնածուները՝ Ժան-Կլոդ Յունկերը եւ Մարտին Շուլցը, դեմ են Եվրամիության ընդլայնմանը։ Այս մասին նրանք հայտնել են հեռուստաբանավեճերի ընթացքում։

«Առաջիկա 5 տարում Ուկրաինան կամ եվրոպական որեւէ այլ երկիր չի կարող մտնել ԵՄ », - հայտարարել է Ժան-Կլոդ Յունկերը։
Հեռուստաբանավեճի ընթացքում Ժան-Կլոդ Յունկերը եւ սոցիալիստների թեկնածու, Եվրախորհրդարանի գործող ղեկավար Մարտին Շուլցը արտաքին քաղաքական հարցերում միասնական հայացքներ ունեն։

Օրինակ, Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում երկուսն էլ կողմ են դիվանագիտական ջանքերին եւ պատժամիջոցների եղանակով Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելուն։