18-11-2016 12:18

ԵԽ-ն կքվեարկի ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների կասեցման հարցով

Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին՝ Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ, քվեարկության կդնի բանաձեւը, որը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների կասեցման կոչ է հղում Եվրամիությանը:

«Բանաձեւի նախագծի քննարկումը կկայանա նոյեմբերի 22-ին, իսկ քվեարկությունը՝ նոյեմբերի 24–ին»,– ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ բանաձեւը պարտադիր բնույթ չի կրում։