Բավ է պառակտվել
19-05-2015 06:46

Եվրախորհրդարանը սխալմամբ ճանաչել է Կատալոնիան որպես ԵՄ անդամ երկիր

Եվրախորհրդարանը սխալմամբ մի շարք փաստաթղթերում հավասարեցրել է Կատալոնիան ԵՄ անդամ պետություններին: Կատալոնիայի խորհրդարանի տվյալները հայտնվել են ԵՄ 28 անդամ երկրների հետ նույն ցուցակում ԵԽ-ի ամենամյա ծրագրերի առաքման մեջ: ԵԽ նախագահ Մարտին Շուլցը անձամբ հայցել է իսպանացի խորհրդարանականների ներողամտությանը: Տվյալ սխալը նկատել է «Միություն, առաջընթաց և ժողովրդավարություն» կուսակցության իսպանացի պատգամավոր Էնրիկե Կալվետ Չամբոնը (Enrique Calvet Chambon): Նրա կարծիքով՝ Կատալոնիայի հիշատակումը տվյալ ցուցակում այնպիսի կարծիք է ձևավորում, թե Կատալոնիան հանդիսանում է առանձին պետություն, այլ ոչ թե Իսպանիայի ավտոնոմ մաս: Խորհրդարանականը նաև հաղորդել է, որ իր պատասխան նամակում Շուլցը ոչ միայն ներողություն է խնդրել կատարվածի համար, այլ նաև հանձնարարել ուղղել այդ սխալը և իր երախտագիտությունն է արտահայտել զգոնության համար: Բացի այդ ԵԽ նախագահը հետաքննություն է նշնակել կատարվածի առթիվ: Կատալոնիան Իսպանիայի կազմից դուրսգալու ուղղությամբ բազմիցս քայլեր է ձեռնարկել: 1979 թվականին Կատալոնիայի իշխանությունները ավտոնոմ կարգավիճակ են ձեռք բերել, իսկ կատալոնյան լեզուն ճանաչված է որպես տվյալ տարածաշրջանի պետական լեզու: 2009 և 2010 թթ. Կատալոնիայում մի շարք ոչ պաշտոնական հանրաքվեներ կազմակերպվեցին, որոնց ժամանակ շոշափվել է ավտոնոմիայի անկախության հարցը:  2012 թվականի տարածքային ընտրությունների արդյունքում տեղական խորհրդարանի պատգամավորների զգալի մասը հանդես եկան անկախության օգտին: Վերջին հանրաքվեն Կատալոնիայում տեղի ունեցավ  2014 թվականի նոյեմբերի  9-ին: Քվեարկությունը պաշտոնական կարգավիճակ չստացավ. Իսպանիան ունիտար պետություն է, և այս կամ այն տարածքի անկախության հարցը որոշում են պետության բոլոր հպատակները: Անկախության օգտին հանդես եկավ կատալոնացիների ավելի քան  80 տոկոսը: