Բավ է պառակտվել
14-11-2016 07:30

ԵՄ-ն Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներ սահմանել

ԵՄ-ն կարող է տնտեսական պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի նկատմամբ ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների զանգվածային ձերբակալությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Նա նշել է, որ ձերբակալությունները կարող են անդրադառնալ նաև մաքսային միության վրա:

«Մենք ԵՄ-ում պետք է մտածենք, թե ինչ տնտեսական պատժամիջոցներ մենք կարող են կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այս տարվա վերջին պետք է անցկացվի մաքսային մության բարեփոխումը: Ես չեմ կարող պատկերացնել, որ ընդդիմության պատգամավորների և լրագրողների զանգվածային ձերբակալություններից հետո մենք կընդլայնենք մաքսային միությունը»,- հայտարարել է Շուլցը:

Նա հավելել է, որ եթե Թուրքիան հետ վերադարձնի մահապատիժը երկրում, ապա այն այլևս ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն չի ունենա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում ձերբակալվել են խորհրդարանի տասնյակ քրդամետ պատգամավորներ: Այնուհետև կալանքի տակ են վերցվել ընդդիմադիր թերթի լրագրողները՝ ներառյալ գլխավոր խմբագիրը: