Բավ է պառակտվել
18-02-2014 10:21

Եվրոպական կազմակերպությունները ցանկանում են հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ աշխատանքներ տանել

Եվրոպայում գործող որոշ միջազգային կազմակերպություններ Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացելուն ուղղված աշխատանքներ են իրականացնում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը, Բաքվում տեղի է ունեցել «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա. եռակողմ միություն և տարածաշրջանի քաղաքականության ապագան» խորագրով համաժողովը, որի ընթացքում էլ լրագրողների հարցերին պատասխանել է Ասլանովն ու նշել, որ սահմանը բացելու համար որոշ կառույցներ բյուջե են հատկացրել։
Ասլանովը հիշեցրել է, որ թուրք պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը կապում են սահմանի բացման հետ։ Արբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե հավատում են Թուրքիայի անկեղծությանը։