Բավ է պառակտվել
25-06-2016 12:59

Եվրոպան չպետք է խուճապի մատնվի Brexit-ի պատճառով. Շտայնմայեր

Եվրոպան չպետք է խուճապի մատնվի ու տենդագին գործողությունների դիմի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ, նման տեսակետ է լրագրողներին հայտնել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ֆրանսիայի, Իտալիայի ու Բենիլյուքսի երկրների իր գործընկերների հետ հանդիպումից առաջ:

«Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որը թույլ չի տալիս ոչ խուճապի մատնվել, ոչ էլ ցնցվել: Մենք չպետք է տենդագին գործողությունների դիմենք, կամ ել ձեւացնենք, որ բոլոր պատասխաններն արդեն հայտնի են»,- ասել է նախարարը:

Արտգործնախարարների հանդիպման գլխավոր թեման է լինելու ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները :

Ըստ պաշտոնական տվյալների, հանրաքվեի ժամանակ, որը կայացել է հունիսի 23-ին, Brexit-ին կողմ է արտահայտվել բրիտանացիների 51.9 տոկոսը: Վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է որ հոկտեմբերին հրաժարական է տալու: