Բավ է պառակտվել
08-07-2015 09:39

Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու դեպքում ԵՄ-ն ունի գործողությունների ծրագիր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Բրյուսելում մանրամասն մշակել են եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու դեպքում սցենարը: 
«Grexit-ի դեպքում մենք ունենք սցենար՝ բոլոր մանրամասներով: Ամեն ինչ պատրաստ է»,- ասել է նա արևմտյան լրագրողներին երեքշաբթի ուշ երեկոյան ավարտված եվրոգոտու երկրների գագաթաժողովից հետո: 
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ չի ցանկանում, որ Հունաստանը հեռանա եվրոյի գոտուց: 
«Ես վճռականորեն դեմ եմ այսպես կոչված՝ Grexit-ին, բայց ես չեմ կարող կանխել իրադարձությունների նման զարգացումը, եթե Հունաստանի կառավարությունը չանի այն, ինչ պետք է անի»,- ասել է Յունկերը: