Բավ է պառակտվել
18-04-2014 09:06

Քեսաբի վրա իրականացված հարձակումները դատապարտել է Եվրախորհրդարանը

Սիրիայում վերջին շրջանում արձանագրված միջկրոնական և ազգամիջյան բռնությունների վերաբերյալ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել: «Սիրիա. իրավիճակը որոշ խոցելի համայնքներում» կոչվող բանաձևում անդրադարձ կա նաև հայկական Քեսաբ քաղաքի վրա իրականացված հարձակումներին ու հարկադիր տեղահանությանը:
Եվրախորհրդարանը «դատապարտում է Քեսաբ հայկական քաղաքի վրա իրականացված հարձակումը, խրախուսում է տեղական ջանքերը, որոնք միտված են դադարեցնելու միջկրոնական բռնություններն ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինչպես նաև քրդական բնակավայրերում, կոչ է անում սիրիական ներկայիս և ապագա իշխանություններին հուսալի և արդյունավետ պաշտպանություն ապահովել խոցելի համայնքների համար, ապահովել նրանց անվտանգ վերադարձը սեփական տներ, միաժամանակ երաշխավորելով, որ հարձակումներ իրականացնողները կպատժվեն օրենքով նախատեսված կարգով», - ասված է բանաձևի տեքստում,որի մասին տեղեկանում ենք Խորհրդարանի պաշտոնական կայքէջից: