Բավ է պառակտվել
17-07-2014 11:50

Գազի հարցով եռակողմ բանակցությունները ԵՄ-ն մտադիր է շարունակել

ԵՄ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գազամատակարարման վերաբերյալ եռակողմ բանակցությունների կարևորությունն ընդգծվել է Եվրոպական խորհուրդի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում:
«Եվրոպական խորհուրդն ընդգծում է ԵՄ-ի հակվածությունը եռակողմ բանակցություններին՝ ՌԴ-ից Ուկրաինա գազամատակարարման հարցով, և բարձր է գնահատում Եվրահանձնաժողովի ջանքերն այդ կապակցությամբ:
Արագ համաձայնության ձեռքբերումը կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի տնտեսության կայունացման և Ուկրաինայի տարածքով գազամատակարարման և տարանցման անվտանգության ապահովման համար», - ասված է փաստաթղթում: