Բավ է պառակտվել
06-09-2014 09:06

ԵՄ խորհուրդը հաստատել է եվրահանձնակատարների կոլեգիայի նոր կազմը

ԵՄ խորհուրդը հաստատել է եվրահանձնակատարների կոլեգիայի նոր կազմը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ խորհրդի կոմյունիկեին:  Եվրահանձնակատարների կոլեգիայի կազմը ներկայացվել է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի կողմից, ով Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզուին: Եվրահանձնաժողովի նոր կազմին, նախագահին ու դիվանագիտության ղեկավարին այժմ պետք է հավանություն տա Եվրախորհրդարանը: