Բավ է պառակտվել
06-04-2014 10:24

Հիտլերի սիրուհի Եվա Բրաունը հրեա՞ է եղել

 

 

Բրիտանական Independent-ը հայտնում է, որ Ադոլֆ Հիտլերի սիրուհի Եվա Բրաունի սանրի վրա հայտնաբերված մազերի ԴՆԹ անալիզի արդյունքները խոսում են այն մասին, որ նա, ամենայն հավանականությամբ, գաղտնի է պահել իր արմատները։ Ըստ հետազոտության արդյունքների հրեական ժառանգությունը փոխանցվել է տիկին Բրաունին մոր կողմից:
Կյանքի վերջին 40 ժամերին՝ տիկնոջ սանրը հայտնաբերվել է Հիտլերի ալպյան Բերգհոֆ կոչվող նստավայրում, որտեղ Եվան երկար տարիներ ապրել է բոլորի աչքից հեռու։

ԴՆԹ-ում մոր կողմից ժառանգված որոշ հերթականություններ, մասնավորապես N1b1 հապլոխումբը, յուրահատուկ են Աշքենազի հրեաների համար, որոնք հրեա բնակչության շուրջ 80 տոկոսն են կազմում։ Գերմանական Աշքենազիներից շատերը 19-րդ դարում կաթոլիցիզմի են դավանափոխ եղել։

Չնայած հետազոտության արդյունքները գրեթե կասկածի տեղիք չեն տալիս, այնուամենայնիվ, վերջնականապես համոզվելու համար, որ մազերըը իրոք Եվա Բրաունին են պատկանել, հարկ կլինի ԴՆԹ-ի անալիզը կրկնել նրա ներկայումիս կենդանի երկու կին հետնորդներից մեկի նկատմամբ, սակայն նրանցից ոչ մեկը դեռեւս համաձայնություն չի տվել։