Բավ է պառակտվել
17-05-2017 19:22

ԵՄ-ն Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ է տրամադրել

Տայանին և Աբելան Եվրախորհրդարանի լիագումար նիստին իրենց ստորագրությունն են դրել ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի կանոնակարգի ներքո, որը փոփոխություններ է մտցնում 2001 թվականի մարտի 15-ին մուտքի արտոնագրի վերաբերյալ կանոնակարգում:
Այդպիսով, Ուկրաինան տեղափոխվում է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիներին անհրաժեշտ է ունենալ մուտքի արտոնագրեր Շենգեն գոտու արտաքին սահմանները հատելիս, և հայտնվում է այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիներն ազատվում են այդ պահանջից:
Արարողությանը ներկա է գտնվել Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն:
Ստորագրումից հետո կանոնակարգը կտպագրվի ԵՄ պաշտոնական լրատվականում, և 20 օր անց ուկրաինացիները կկարողանան առանց վիզայի Եվրամիություն այցելել: Սպասվում է, որ նոր ռեժիմը ուժի մեջ կմտնի հունիսի 11-ին: Ընդ որում, ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ միգրացիայի և անվտանգության հետ կապված խնդիրների առաջացման պարագայում Եվրամիությունը ժամանակավորապես կդադարեցնի Ուկրաինայի հետ առանց վիզաների ռեժիմը:
Ուկրաինայի քաղաքացիները հնարավորություն կունենան մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ, ինչպես նաև Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա՝ կես տարվա մեջ 90 օրից ոչ ավել ժամկետով: Ընդ որում, առանց վիզայի ռեժիմը Եվրամիությունում աշխատանքի իրավունք չի տալիս:
Սահմանը հատելու համար ուկրաինացիներից կպահանջվի կենսաչափական անձնագիր: Խորհուրդ է տրվում ունենալ նաև հետդարձի տոմս, հյուրանոցի ամրագրման ապացույց, բարեկամների հրավեր, առողջապահական ապահովագրություն, և գումար՝ ԵՄ-ում անցկացվելիք յուրաքանչյուր օրվա համար 45 Եվրոյից ոչ պակաս:
Եթե միգրացիայի և անվտանգության վերաբերյալ Ուկրաինայի հանդեպ «լուրջ հարցեր» ծագեն՝ առանց վիզայի ռեժիմը կարող են չեղարկել: Նման մեխանիզմի ներդրումը պարտադիր պայման է հանդիսացել՝ Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներին առանց վիզա ռեժիմ տրամադրելու համար: