02-09-2014 14:23

Կրեմլը մեկնաբանում է Պուտինի՝ Ուկրաինան գրավելու հայտարարությունը

Կրեմլից մեկնաբանել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեին արված հայտարարությունը, թե նա կգրավի Կիևը երկու շաբաթում, եթե ցանկանա:
Հայտարարության մասին բարձրաձայնել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, որի հետ հեռախոսազրույցի ընթացքում էլ Պուտինն արել էր այս հայտարարությունը:

Պուտինն այդպես էր արձագանքել, երբ Բարոզուն նրան հարցրել էր՝ արդյոք ճիշտ են տեղեկություններն Ուկրաինայում ռուսական զորքի առկայության մասին:

Այժմ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ այդ արտահայտությունը դուրս է բերված համատեքստից: Դրանից բացի, Կրեմլը քննադատել է Բարոզուին ոչ կոռեկտության, դիվանագիտական պրակտիկայից դուրս գործելու համար: