Բավ է պառակտվել
18-02-2014 11:11

Երկրի կողքով երկնաքար է անցել

Երկրին անմիջապես մոտ հեռավորությամբ ու 12 կմ/ժ արագությամբ 270-մետրանոց երկնաքար է անցել: 2000 EM26 անվանումը կրող երկնային մարմինը նկատվել է դեռ 2000թ մարտի 5-ին: այսօր ժամը 9.00-ի սահմաններում այն Երկրից անցել է 2,6 մլն կմ հեռավորությամբ: Դրա շարժմանը մարդիկ կարողացել են հետեւել Կանարյան կղզիների աստղադիտակի միջոցով՝ ուղիղ հեռարձակմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 15-ին Չելյաբինսկի երկնքում պայթել էր 17-մետրանոց օբյեկտ: Ամենախոշոր բեկորն ընկել է Չեբարկուլ լիճը: