Բավ է պառակտվել
22-04-2014 09:35

Այսօր երկրի միջազգային օրն է

Այսօր մեր Մայր-Երկրի միջազգային օրն է (International Mother Earth Day), որն անց է կացվում ՄԱԿ-ի հովանավորության ներքո: Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում 2009 թ. ապրիլի 22-ին (№ A/RES/63/278 բանաձև)։ Համահեղինակներ են հանդես եկել ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ), նշվում է սկսած 2010-ից, ամեն տարի ապրիլի 22-ին: Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ՛Էսկոտոն հայտարարեց, որ բանաձևում այդ Միջազգային օրվա հռչակումը ճանաչումն է նրա, որ Երկիրը և նրա էկոհամակարգերը մեր տունն, ապահովում են մարդկային կյանքը, բայց նաև պարտավորությունների հաստատումն է, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի կոնֆերանսում: Ներկա և ապագա սերունդների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական պահանջների միջև արդար հավասարակշռության հասնելու համար անհրաժեշտ է օժանդակել բնության և Երկիր մոլորակի հետ ներդաշնակությանը: Բանաձևում նաև նշվում է, որ «Մայր-Երկիր» տերմինը համընդհանուր է շատ երկրներում, որ այն արտացոլում է մոլորակի, նրա էկոհամակարգերի և մարդու միջև կախվածությունը: Երկրի օրը ապրիլի 22-ին նշելու ավանդույթը ծնվել է ԱՄՆ-ում 1970 թ.։ 1990 թ. այդ օրը դարձավ միջազգային ակցիա: Հյուսիսային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, Հարավային կիսագնդում ՝ աշնանը: Այդ համաշխարհային ակցիայի հիմնական նպատակը հասարակության և յուրաքանչյուր մարդու ուշադրությունը Երկիր մոլորակի, նրա շրջակա միջավայրի խնդիրների վրա հրավիրելն է: