Բավ է պառակտվել
24-12-2013 10:10

Երկրաշարժ՝ Վանում

Sabah օրաթերթի կայքը տեղեկացնում է, որ Վանում Ռիխտերի սանդղակով 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 04։17-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վանի Չոլփան գյուղի մոտակայքում, հիպոկենտրոնը՝ 5 կմ խորությամբ։ Առաջին երկրաշարժին 04։25-ին և 04։57-ին երկու հետցնցումներ են հաջորդել։