Բավ է պառակտվել
30-04-2014 12:40

Երկրաշարժ՝ Թուրքիայում

Ռիխտերի սանդղակով 4.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Ցնցումները գրանցվել են Էգեյան ծովում, տեղեկացնում է թուրքական Haberler կայքը։ Բողազիչիի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է առավոտյան 07։03-ին, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորությամբ։ Զոհեր և ավերածություններ չկան։