Բավ է պառակտվել
25-08-2014 15:27

Քալիֆորնիայում երկրաշարժը շուրջ 1 մլրդ դոլարի վնաս է հացրել

Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության փորձագետների՝ Քալիֆորնիայում երկրաշարժի հասցված վնասը կարող է գերազանցել մեկ միլիարդ դոլարը: Մասնագետները հիմնվել ենտուժած շրջաններիից ստացվող տեղեկությունների վրա, հաղորդում է Gazeta.ru-ը:
Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 120-ի, նրանցից 6-ը գտնվում են ծայրահեղ վիճակում են: ABC հեռուստաալիքի տվյալներով՝ երկրաշարժը շարքից հանել է Նապա քաղաքի ենթակառուցվածքը, մոտ 15 հազար տուն զրկված է լույսից:
Հիշեցնենք, որ կիրակի արձանագրված ստորգետնյա ցնցումների հզորությունը կազմել է 6.0 բալ: Երկրաշարժը, 1989թ.-ից ի վեր, որի ընթացքում մի քանի տասնյակ մարդ էր զոհվել, շինություններին լուրջ վնաս հասված ամենախոշոր աղետն է: