Բավ է պառակտվել
27-08-2014 09:55

5,6 մագնիտուդով երկրաշարժ Իսլանդիայում

5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, Իսլանդիայի հարավ-արևելքում հայտնում է ՄԱՆ-ի երկրաբանական ծառայությունը։ Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02.50-ին։ Օջախը գտնվել է 5 կմ խորությունում, հայտնում է gazeta.ru-ն։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Օգոստոսի 18-ին Իսլանդիայի օդերեւութաբանական ծառայությունը վտանգի աստիճանը բարձրացրել էր «նարնջագույնի»։
Ավելի ուշ տեղի էր ունեցել Բարդարբունգա հրաբխի ժայթքումը, որը նշանակում է Վաթնայոկուդլ սառցադաշտի տաքացում։