Բավ է պառակտվել
08-08-2014 14:17

Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև ՀՀ տարածքում

Այսօր ժամը 11:26-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:53-ին Իրանի Հանրապետությունում՝ Ահար քաղաքից 28 կմ դեպքի արևմուտք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.520 և արևելյան երկայնության 46.750:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Մեղրի և Ագարակ քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: